ԱՐՈՒԵՍՏԱՍԷՐ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑ ՀԱՅ ՄԵԾ<br /> ՆԿԱՐԻՉ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԵԱՆԻՆ<br />


ԱՐՈՒԵՍՏԱՍԷՐ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ՏՎԵՑ ՀԱՅ ՄԵԾ
ՆԿԱՐԻՉ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴԵԱՆԻՆ

  • 14-07-2007 15:35:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 14-ին արուեստասէր հասարակայնութիւնը վերջին հրաժեշտը տվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակակիր, ԽՍՀՄ Գեղարուեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Սարգիս Մուրադեանին: «Այսօր մենք հրաժեշտ ենք տալիս Հայաստանի լաւագոյն նկարիչներից մէկին: Սարգիս Մուրադեանի ստեղծագործություններով հարստացել է հայ գեղարուեստական մշակոյթը: Նկարչի անունը միշտ վառ կմնայ հայ ժողովրդի մշակոյթի պատմութեան մէջ»,- նշեց ՀՀ մշակոյթի փոխնախարար Գագիկ Գիւրջեանը: Հայաստանի նկարիչների միութեան նախագահ Կարեն Աղամեանի խօսքերով, հայ կերպարվեսը այսօր կորցրել է իր մեծագոյն նկարիչներից մէկին: Սակայն, ըստ Կ.Աղամեանի, Ս.Մուրադեանը այն գեղանկարիչներից է, որոնց անունը յիշւում է դարեդար: Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրէն Փարավոն Միրզոեանի բնորոշմամբ, Ս.Մուրադեանի վաստակը այնքան մեծ է հայ կերպարուեստում, որ յետագայ սերունդները իրաւունք չունեն մոռանալու նման նկարչին եւ հիանալի մանկավարժին: «Ս.Մուրադեանը իր ամբողջ կեանքը նուիրել է հայ ժողովրդին: Միայն նրա «Վերջին գիշեր. Կոմիտաս» կտաւը վկայական է նրա մեծ հայասեր լինելուն, իսկ նրա հայապաշտ լինելը ինձ համար մեծագոյն գրաւականն էր: Իմ մտապատկերում մեծ մարդիկ հավերժություն են գնում: Ինձ համար Ս.Մուրադեանը այդ հավերժություն գնացող մեծերից է»,- նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջեանը: Ս.Մուրադեանի աճիւնն ամփոփուեց Երեւանի քաղաքային պանթեոնում:
  -   Մշակոյթ