ՏՀԶԿ անդամ երկրներում գնաճի տեմպերը հասել են առաւելագոյնի 2008թ. հոկտեմբերի նկատմամբ
06-07-2011 00:27:28 | | Տնտեսութիւն
Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութիւնը (ՏՀԶԿ) իր անդամ-երկրներում սպառողական գների վերաբերեալ հրապարակած զեկոյցում նշում է, որ 2011թ. մայիսին 2010թ. նոյն ամսուայ նկատմամբ դրանք աճել են 3.2 տոկոսով, ինչը առաւելագոյն աճն է 2008թ. հոկտեմբերի նկատմամբ:
Հետեւաբար գնաճի տեմպերն արագացել են, քանի որ ապրիլին գների բարձրացումը կազմել է 2.9 տոկոս: Գնաճի արագացումը արտացոլում է էներգակիրների գների բարձրացման տեմպերի աւելացում` ապրիլի 13.8 տոկոսի համեմատ 14.2 տոկոս, սննդի գների` 3.1 տոկոսից մինչեւ 3.9 տոկոս:
Առանց այս ցուցանիշների գնաճը մայիսին արագացել է ապրիլին 1.6 տոկոսից մինչեւ 1.7 տոկոս, կազմելով առաւելագոյն աճը 2009թ. յուլիսի նկատմամբ:
Նշենք, որ ՏՀԶԿ անդամ են թուով 30-ից աւելի զարգացած երկրներ, այդ թւում` Աւստրալիան, Աւստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Յունաստանը, Դանիան, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լիւքսեմբուրգը, Մեքսիկան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սլովակիան, Ամն-ը, Թուրքիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Չեխիան, Շուեյցարիան, Շուէդիան, Հարաւային Կ'որէան եւ Ճապոնիան: