«Ռուսաստանի Փոստը» աշխատակիցներին անցկացնում է հեծանիւներով երթեւեկութեան
06-07-2011 01:28:38 | Ռուսաստան | Միջազգային
«Ռուսաստանի Փոստը» մտադիր է փոստատարների համար 15876 հատ հեծանիւ գնել, յայտնում է Vedomosti-ն: Գործարքը ընկերութեան պատմութեան ընթացքում այս տեսակի տեխնիկայի գնման ամենախոշորը կը դառնայ: Հեծանիւները կը տրամադրուեն 10 կմ-ից աւել փոստային տարածքներ սպասարկող աշխատակիցներին: Դրանց մեծ մասը կը տրամադրուի կանանց, որոնք փոստային ծառայութիւնում մեծամասնութիւնն են կազմում:
Բոլոր հեծանիւները կը ձեւաւորուեն ընկերութեան կորպորատիւ ոճով: Իսկ մատակարարը կը դառնայ էլեկտրօնային աճուրդով յաղթած «Պենզայի հեծանիւների գործարանը»: