ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ<br />


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՈՒԵԼ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ

  • 10-07-2007 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեսրոպ Մաշտոցի անուան հին ձեռագրերի Մատենադարան-ինստիտուտի խորհրդի յուլիսի 10-ի նիստում փակ-գաղտնի քվերարկությամբ 27 կողմ, 5 դէմ եւ 1 անվաւեր ձայների յարաբերակցութեամբ հաստատութեան խորհրդի նախագահ ընտրվեց ակադեմիկոս Սեն Արեւշատյանը: Նա խորհրդի անդամներին յայտնեց, որ Մատենադարանի նոր տնօրէնի ընտրութիւնները կկայանան յուլիսի 17-ին: Յիշեցնենք, որ Ս.Արեւշատյանը մայիսի 25-ից կենսաթոշակի անցնելու կապակցութեամբ աազատվել է Մատենադարանի տնօրէնի պաշտոնիցը: Ըստ հաւաստի աղբիւրների, նոր տնօրէնի պաշտօնը կստանձնի բանաստեղծ Հրաչեա Թամրազեանը:
  -   Հասարակութիւն