ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՒԵԼԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ<br /> ԹԻՒԸ,- ԱՍՈՒՄ Է ԼԵՒՈՆ ԱՆԱՆԵԱՆԸ<br />


ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՒԵԼԱՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ
ԹԻՒԸ,- ԱՍՈՒՄ Է ԼԵՒՈՆ ԱՆԱՆԵԱՆԸ

  • 10-07-2007 19:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Եթէ 1990-ականներին անորոշ իրավիճակ էր ստեղծուել գրական ընտանիքում եւ սերնդափոխության հարցը վտանգուած էր, ապա վերջին տարիներին իրավիճակը կտրուկ փոխվել է եւ աւելացել է երիտասարդ գրողների թիւը»,- յուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց Հայաստանի Գրողների միութեան (ՀԳՄ) նախագահ Լեւոն Անանեանը: Ըստ նրա, այսօր ՀԳՄ-ի շարքերը ոչ միայն համալրուել են երիտասարդ գրողներով, այլեւ ստեղծուել է «Սերունդ» էլեկտրոնային թերթը, «Ցոլքեր» պատանեկան գրական հանդէսը, իսկ ՀԳՄ հրատարակչութիւնում «Մուտք» մատենաշարով տպագրուել է երիտասարդ ստեղծագործողների երկու տասնեակից աւելի գիրք: Լ.Անանեանը նշեց նաեւ, որ երիտասարդ սփիւռքահայ գրողների ստեղծագործությունները նույնպես պէտք է հրատարակվեն «Մուտք» մատենաշարով, որպէսզի եւ Սփիւռքում, եւ հայրենիքում ճանաչեն նրանց: «Այսինքն այսօր երիտասարդներն ունեն ստեղծագործելու եւ տպագրվելու բոլոր հնարաւորութիւնները»,- ասաց ՀԳՄ-ի նախագահը: Անդրադառնալով ՀԳՄ-ի ծրագրերին Լ.Անանեանը յայտնեց, որ աշնանը Հայաստանում եւ Արցախում կանցկացուեն Ռուսաց լեզուի շաբաթ, օտարագիր հայ գրողների համաժողով, ինչպէս նաեւ վրացական պոեզիայի օրեր: Նշուեց նաեւ, որ արդէն սկսուել են յաջորդ տարի Հայաստանում կայանալիք Գրողների համահայկական համաժողովի եւ պոեզիայի միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքները:
  -   Մշակոյթ