2018 թուականի Օլիմպիադայի մայրաքաղաքը յայտնի կը դառնայ չորեքշաբթի օրը


2018 թուականի Օլիմպիադայի մայրաքաղաքը յայտնի կը դառնայ չորեքշաբթի օրը

  • 06-07-2011 02:48:02   | Հայաստան  |  Սպորտ
 Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ) նախագահ Ժակ Ռոգգեն յուլիսի 6-ին կը յայտարարի 2018 թուականին նախատեսուող 13-րդ Օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը: Ընտրութիւնը կը կատարուի գերմանական Միւնխենի, ֆրանսիական Անսիի եւ հարաւկորէական Պհենեանի միջեւ: Ֆաւորիտ է համարւում Պհենեանը, որն արդէն երրորդ անգամ է մասնակցում ընտրութիւններին: Հարաւկորէական յայտը հասել է ընտրութիւնների եզրափակիչ փուլ 2010թ. եւ 2014թ. Խաղերի անցկացման համար, սակայն տեղի է տուել սկզբից կանադական Վանկոււերին (53 ձայն 56-ի դիմաց), յետոյ 4 ձայնով պարտուել է ռուսական Սոչի քաղաքին (47 ձայն 51-ի դիմաց): Ռոգգեն յայտարարել է, որ 2018 թուականի Խաղերի անցկացման թեկնածուներից ոչ մէկը չունի բացարձակ առաւելութիւն մնացածների նկատմամբ: «Ես կարծում եմ, որ մրցակիցները շատ մօտիկ են: Թուերի մասին մի հարցրէք: Ես չեմ տեսնում որեւէ քաղաքի յայտի առաջնայնութիւն»,- ասել է Ռոգգեն: Դրա հետ մէկտեղ Մօկ-ի գնահատող յանձնաժողովի գովասանքին են արժանացել գերմանական եւ կորէական յայտերը: Ֆրանսիայի թոյլ կողմ է ներկայացուել տրանսպորտը եւ մարզիկների տեղաւորման հարցը: «Ով էլ յաղթի, կը կարողանայ արժանավայել անցկացնել Օլիմպիական խաղերը»,- աւելացրել է Ռոգգեն:
  -   Սպորտ