Moody's-ը Պորտուգալիայի վարկանիշը իջեցրել «թափօնի» մակարդակի


Moody's-ը Պորտուգալիայի վարկանիշը իջեցրել «թափօնի» մակարդակի

  • 06-07-2011 07:55:49   |   |  Տնտեսութիւն
 Պորտուգալիայի վարկային վարկանիշը, ըստ Moody's վարկանիշային գործակալութեան, իջել է «թափօնի» մակարդակի: Ինչպէս հաղորդում է BBC-ն, վերլուծաբանները մտավախութիւն ունեն Պորտուգալիայի բիւջէի դեֆիցիտի կրճատումը անարդիւնաւէտ կը լինի եւ երկրին անհրաժեշտ կը լինի ֆինանսական օգնութեան նոր փաթեթ: Պորտուգալիայի ֆինանսների նախարարը իր հերթին յայտնել է, որ Moody's-ը գնահատման ժամանակ հաշուի չի առել այն մեծ աջակցութիւնը, որը երկրի ժողովուրդը ցուցաբերում է կառավարութեանը պետական ծախսերի նուազեցման հարցում: Ազդեցիկ Standard&Poor's եւ Fitch վարկանիշային գործակալութիւնները դեռեւս չեն իջեցրել Պորտուգալիայի վարկային վարկանիշը, գնահատելով նրա վարկունակութիւնը BBB մակարդակով:
  -   Տնտեսութիւն