Ֆինլանդիայի անուանի դահուկորդ, Նագանոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Միկա Միւլիւլեան յայտնաբերուել է մահացած Ֆինլանդիայի հիւսիս-արեւմուտքում գտնուող Կ'ոկոլայ քաղաքի իր բնակարանում, տեղեկացնում է BBC-ն:
Նա 41 տարեկան էր: Ոստիկանութիւնը դեռեւս չի հաղորդում դէպքի մանրամասները, միայն ընդգծում է, որ չեմպիոնի մահը բռնութեան հետեւանք չի համարում:
Իր ոսկէ մեդալը Միւլիւլեան ստացել է Նագանոյի 1998 թ.-ի խաղերի ժամանակ:
Սպորտային կարիերայի ընթացքում նա ստացել է 6 օլիմպիական մրցանակ եւ 4 անգամ դարձել աշխարհի չեմպիոն: