«Ալ Կ'աիդայի» շուրջ 20 ահաբեկիչ է ոչնչացուել Մաւրիտանիայում
06-07-2011 08:27:11 | | Միջազգային
Մաւրիտանիայի բանակը երեքշաբթի ոչնչացրել է «Ալ Կ'աիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական խմբաւորման շուրջ 20 անդամի, որոնք յարձակումներ են գործել երկրի հարաւ-արեւելքում գտնուող ռազմական բազայի վրայ: «Ռիայ Նովաստիի» տուեալներով` բացի 20 սպանուածներից, գերի է վերցուել աւելի քան 10 ահաբեկիչ եւ ոչնչացուել 3 ամտոմեքենայ: Բանակը այժմ հետապնդում է փախուստի մէջ գտնուողներին:
Հակաահաբեկչական գործողութիւնների ժամանակ օգտագործւում են ինքնաթիռներ:
Մաւրիտանիայի հեռուստաընկերութիւնը յայտնել է, որ ահաբեկիչները փախչել են Մալի պետութեան ուղղութեամբ:
Նշենք, որ «Ալ Կ'աիդան իսլամական Մագրիբի երկրներում» խմբաւորումը ձեւաւորուել է 2007 թ.-ին «Քարոզի եւ ջիհադի սալաֆիստական խմբաւորում»-ից: Վերջին ժամանակներս նրանց հիմնական թշնամին Ֆրանսիան է: