«Ռոսիյսկայայ գազետայ»-ն յայտնի ահաբեկիչների ցանկ է հրապարակել
06-07-2011 09:12:44 | Ռուսաստան | Միջազգային
Այսօր «Ռոսիյսկայայ գազետայ»-ն հրապարակել է այն անձանց եւ կազմակերպութիւնների ցանկը, որոնք կապ ունեն ահաբեկչական եւ ծայրահեղական գործունէութիւնների հետ: Ցանկը բաղկացած է երկու մասից եւ պարունակում է 150 կազմակերպութեան եւ շուրջ 2 հազար մարդու անուն: Թերթի լրագրողները յայտնել են, որ այդ ցանկը պարբերաբար թարմացուելու է:
Ցանկի առաջին մասը, որը տրամադրել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարութիւնը, ներառում է օտարերկրեայ կազմակերպութիւնների եւ քաղաքացիների անուններ: Միւս մասում նրանք են, ովքեր անմիջական կապ ունեն Ռուսաստանի հետ:
Այս տեղեկատուութիւնը առաջին հերթին անհրաժեշտ կը լինի վարկային կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ` շարքային քաղաքացիներին, օրինակ` տարբեր գործարքների ժամանակ, քանի որ ահաբեկչութեան ֆինանսաւորումը կարող է կատարուել նաեւ առերեւոյթ միանգամայն օրինական գործարքների ժամանակ: