Շնաձկները Բահամներում այժմ անձեռնամխելի են


Շնաձկները Բահամներում այժմ անձեռնամխելի են

  • 06-07-2011 09:30:31   |   |  Միջազգային

Բահամեան կղզիների իշխանութիւնները արգելել են շնաձկների որսը իրենց տարածքներում, հաղորդում է BBC-ն: Արգելւում է նաեւ դրանց մսի վաճառքը, արտահանումն ու ներմուծումը: Նոր օրէնքը թոյլ կը տայ արգելավայր ստեղծել շնաձկների համար` 630 000 քառակուսի կիլոմետր մակերեսով: Կենդանիների պաշտպանների տուեալներով` աշխարհում օրական 73 միլիոն շնաձուկ է որսւում: Յաճախ դրանք սպանւում են` դառնալով ապուրների բաղադրամաս: Շնաձկների որսը արդէն արգելուած է նաեւ Հոնդուրասի ջրերում, Մալդիւեան եւ Պալաու կղզիներում:
  -   Միջազգային