«ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ,- ԱՍՈՒՄ<br /> Է ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ<br />


«ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ԲԱՐԵԿԱՄՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ,- ԱՍՈՒՄ
Է ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ

  • 06-07-2007 18:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարութեան եւ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի նախաձեռնութեամբ յուլիսի 6-ին Երեւանում մեկնարկեց «Հայկական ծիրան» առաջին միջազգային համաժողովը: ՀՀ գիւղնախարար Դավիթ Լոքեանի խօսքերով, համաժողովի անցկացման նպատակն է ապահովել ծիրանի գիտական եւ մարկետինգային գովազդը արտերկրում, ինչպէս նաեւ օժանդակել գործարարներին ծիրանի արտահանման գործում: Ըստ նախարարի, հայկական ծիրանը դարձել է Հայաստանի այցեքարտը, բարեկամութեան խորհրդանիշ, եւ շատ երկրների հետ ՀՀ գիւղնախարարութեան համագործակցութիւնը սկսւում է տուեալ երկրում ծիրանի այգիների տնկմամբ: «Այսօր այդպիսի այգիներ կան Չինաստանում, Թայլանդում, Իրանում եւ Սիրիայում»,- նշեց Դ.Լոքյանը: Նա համոզմունք յայտնեց, որ այդ աշխարհագրութիւնը պէտք է մեծացնել` ողջ աշխարհին ներկայացնելով մեր երկրի «լաւագոյն բրենդը»: Գիւղնախարարի տեղակալ Սամուէլ Աւետիսեանի խօսքերով, նման միջոցառումների անցկացումը նոր հնարաւորութիւններ կստեղծի ծիրանի արտահանման խթանման համար: «Ներկայումս ծիրանի արտահանման պոտենցիալը կազմում է միջին հաշւով 10-20 հազ. տոննա, իսկ բարենպաստ տարիներին կարող է արտահանուել մինչեւ 30 հազ. տոննա` ապահովելով նաեւ ներքին պահանջարկը»,- նշեց փոխնախարարը: Ըստ նրա, 2000թ.-ից սկսած Հայաստանում տարեկան տնկվում են ծիրանի 1000-1500 հա նոր այգիներ, որոնց ընդհանուր մակերեսն այսօր հասնում է շուրջ 11 հազ. հա-ի: Երկօրեայ համաժողովի շրջանակներում կանցկացուի նաեւ «Հայկական ծիրանի ֆենոմենը» գործարար ֆորումը, կցուցադրուի «Ծիրանի նշանակութիւնը եւ նրա պատմութիւնը» տեսաֆիլմը, կկազմակերպուեն ուղեւորութիւններ Մայր Աթոռ Սբ.Էջմիածին, Աշտարակի Սուրբ Ծիրանավոր եկեղեցի, ինչպէս նաեւ այցելութիւններ տարբեր մարզերի ծիրանի այգիներ եւ վերամշակող ձեռնարկութիւններ:
  -   Տնտեսութիւն