ԳԻՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՄՀԵՐ ՄԿՐՏՉԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 77-ԱՄԵԱԿԻՆ<br /> ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ<br />


ԳԻՒՄՐԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՒ ՄՀԵՐ ՄԿՐՏՉԵԱՆԻ ԾՆՆԴԵԱՆ 77-ԱՄԵԱԿԻՆ
ՆՈՒԻՐՈՒԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

  • 04-07-2007 21:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «01-99» ֆիլմում օգտագործված յայտնի «տակառիկը» Մհեր Մկրտչեանի անուան թանգարանին նվիրեց հայ մեծանուն դերասանի եղբայրը` Ալբերտ Մկրտչեանը, Գիւմրիում յուլիսի 4-ին դերասանի 77-րդ տարեդարձին նուիրուած միջոցառման ժամանակ: Ինչպէս նշեց ռեժիսոր Ալբերտ Մկրտչեանը, Մհեր Մկրտչեանն իր ժամանակի լաւագոյն դերասանն էր, սակայն «քանի դեռ մեր ժողովուրդը ընդունակ է հղիանալ նման տաղանդներով, կծնուեն Մ.Մկրտչեանին արժանի հետնորդներ, որոնք վաղը գուցէ կգերազանցեն նրան, բայց չեն լինի նրա նման»: ՀՀ մշակոյթի նախարարութեան հրաւէրով Արգենտինայից ժամանած Մ.Մկրտչեանի թոռնուհին` Իռեն Տերտերյանը, իր հետ էր բերել արտիստի արխիւը` լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր:
  -   Մշակոյթ