Գերմանահայկական հիմնադրամը վերաֆինանսաւորում է անհրաժեշտ ծրագրեր
14-06-2011 23:38:16 | Հայաստան | Տնտեսութիւն
«Գերմանահայկական Հիմնադրամը» ստեղծուել է 1999-2001 թուականներին` գերմանական KfW բանկի եւ ՀՀ ԿԲ աջակցութեամբ: Ներկայում Հիմնադրամն իրականացնում է 6 ծրագիր, որոնք ֆինանսաւորւում էն տարբեր դոնորների կողմից: Հիմնադրամը հիմնականում գործում է վերաֆինանսաւորման սկզբունքով, այսինքն հատուցում է գործընկեր-բանկերի` արդէն տրուած վարկերը: Այդ մասին յունիսի 14-ին կայացած ասուլիսում յայտնեց այդ Հիմնադրամի ծրագրի կառավարման գրասենեակի տնօրէն Գէորգ Թումանեանը:
Նա յայտնեց, որ այդ ծրագրերն էն.
Միկրոյ, փոքր եւ միջին Ձեռնարկութիւնների աջակցում (ֆինանսաւորող` բանկ KfW): Սկսուել է 1999թ.-ից, մինչ հիմա տրամադրուել է աւելի քան 53 հազար 800 վարկ` 140 մլրդ դրամ (ներկայ փոխարժէքով` մօտ 378 մլն ԱՄՆ դոլար) արժէքով:
Միկրոյ, փոքր եւ միջին Ձեռնարկութիւնների աջակցում (ֆինանսաւորող` ՀՀ կառավարութիւն): Ծրագիրը հիմնուել է 2008թ. դեկտեմբերին, ընդհանուր գումարն է 9,5 մլրդ դրամ (մօտ 25,7 մլն ԱՄՆ դոլար), տրուել է մօտ 6400 վարկ` 28,7 մլրդ դրամ ընդհանուր գումարով: Ծրագրային պորտֆելում առեւտուրը կազմել է 57 տոկոս, արտադրութիւնը` 11%, գիւղատնտեսութիւնը` 5%:
ՓՄՁ ֆինանսական Միջոցների Հասանելիութեան ծրագիր (ֆինանսաւորող` Համաշխարհային Բանկ): Մեկնարկել է 2009թ. փետրուարից: Ծրագրի ընդհանուր գումարն է 50 մլն դոլար, մինչ այժմ տրամադրուել է 30 մլն դոլար: Տրամադրուել է 1981 վարկ` 11,5 մլրդ դրամ (31 մլն դոլար) գումարով: Վարկերի միջին մեծութիւնն է 5,8 մլն դրամ (15,6 հազար դոլար):
Բնակարանային ֆինանսաւորման կայուն շուկայի զարգացում: (ֆինանսաւորող` բանկ KfW): Ծրագիրը գործում է 2007 թուականից, ընդհանուր գումարը` 32 մլն եւրոյ, ստացուել է 12 մլն եւրոյ, առաջիկայ 3 տարուայ համար ստորագրուել է 20 մլն-ի պայմանագիր: Տրամադրուել է 1483 վարկ` 8,9 մլրդ դրամ գումարով:
Վերականգնուող էներգիայի աջակցութիւն (ֆինանսաւորող` բանկ KfW): Գործում է 2004 թուականից, գումարն է 24 մլն եւրոյ, առայժմ ստացուել է 6 մլն, 18 մլն սպասւում է մօտ ապագայում: Տրամադրուել է 2,9 մլրդ դրամի (7,8 մլն դոլարի) վարկեր 14 Փհէկ-երի համար: Պատրաստւում է եւս 7 Փհէկ-երի վերաֆինանսաւորում:
Տնտեսութեան կայունացման վարկաւորում (ֆինանսաւորող` ՀՀ կառավարութիւն): Կառավարութիւնը 2009թ.-ին յատկացրել է 60,5 մլրդ դրամ (ռուսական վարկից), 2010-ին` եւս 5 մլրդ, 2011-ին` 1 մլրդ դրամ: Առայժմ տրամադրուել է 3724 վարկ` 88,4 մլրդ դրամ գումարով, որից 2572 վարկ (36,9 մլրդ դրամ կամ 100 մլն դոլար` Փմձ-ներին, 28 վարկ 16,5 մլրդ դրամի` «արտահանում խթանող»: