Պակիստանի իշխանութիւններն արգելել են Բեն Լադենի ընտանիքի էքստրադիցիան արտերկիր


Պակիստանի իշխանութիւններն արգելել են Բեն Լադենի ընտանիքի էքստրադիցիան արտերկիր

  • 06-07-2011 14:17:42   |   |  Միջազգային
Պակիստանի իշխանութիւններն արգելել են Բեն Լադենի ընտանիքի էքստրադիցիան երկրից, յայտնում է «Իտար Տասս»-ը: Համապատասխան որոշումը կայացրել է «Ալ Կ'աիդայ»-ի առաջնորդի ոչնչացման հանգամանքներն ուսումնասիրող յանձնաժողովը: «Համար առաջին ահաբեկչի» առանձնատանը ապրում էին նրա երկու կանայք եւ մի քանի անչափահաս երեխաները: ԱՄՆ իշխանութիւնները պնդում են, որ Աբբոտաբադում բնակուող Բեն Լադենի ազգականներին արտայանձնեն ամերիկեան կողմին մանրամասն քննութեան համար, սակայն պաշտօնական Իսլամաբադը դեռ չի պատրաստւում կատարել նրանց պահանջը:
  -   Միջազգային