Աշխատանքային խորհրդակցութիւն. Քննարկուել է Արցախի անկախութեան տարեդարձի յոբելեանական միջոցառումների ծրագիրը


Աշխատանքային խորհրդակցութիւն. Քննարկուել է Արցախի անկախութեան տարեդարձի յոբելեանական միջոցառումների ծրագիրը

  • 06-07-2011 14:03:41   | Հայաստան  |  Քաղաքական
Յուլիսի 5-ին Նախագահ Բակոյ Սահակեանի մօտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցութիւն` Արցախի Հանրապետութեան հռչակման 20-րդ տարեդարձի տօնակատարութեան կազմակերպման եւ համակարգման պետական յանձնաժողովի անդամների մասնակցութեամբ: Խորհրդակցութեանը քննարկուել են Արցախի հանրապետութիւնում տօնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապուած հարցեր: Բակոյ Սահակեանը յանձնաժողովի անդամներին յանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նախատեսուած միջոցառումները հաստատուած ծրագրին համապատասխան կազմակերպելու եւ անցկացնելու ուղղութեամբ: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից։
  -   Քաղաքական