ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ «ԱԼ ՂԱԻԴԱ»-Ի ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔ ԱՆԴԱՄՆԵՐ<br />


ԻՐԱՔՈՒՄ ՍՊԱՆՈՒԵԼ ԵՆ «ԱԼ ՂԱԻԴԱ»-Ի ԵՐԿՈՒ ԹՈՒՐՔ ԱՆԴԱՄՆԵՐ

  • 28-06-2007 14:50:00   |   |  Միջազգային
ՔԵՐՔՅՈՒՔ, 28 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան ուժերը Իրաքի հիւսիսում սպանել են «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպութեան ազգութեամբ թուրք 2 անդամների: Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը: ԱՄՆ-ի բանակի կողմից արուած յայտարարութեյան համաձայն, յունիսի 23-ին Քերքյուքի հարաւային շրջանում ամերիկեան ուժերը սպանել են Մեհմեդ Եըլմազին եւ Մեհմեդ Ռեշիդ Ըշըքին, որոնք համարւում էին վտանգաւոր միջազգային ահաբեկիչներ: Ըստ տեղեկութիւնների, Հալդի էլ Թուրքի անունով յայտնի Մեհմեդ Յըլմազը եւ Մեհմեդ Ռեշիդ Ըշըքը Իրաքի համար հավաքագրել են օտարերկրացի գրոհայինների եւ համարուել «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի առաջնորդների մօտ զինակիցները:
  -   Միջազգային