ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՏԱՐ ԿԱՌՈՒՑԵԼ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ԿԱՄԵՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՏԱՐ ԿԱՌՈՒՑԵԼ

  • 25-06-2007 19:50:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալական ENI պետական նավթագազային ընկերութիւնը եւ «Գազպրոմը» ծրագրում են նոր գազատար կառուցել Սեւ ծովի հատակով: Համապատասխան յուշագիրը յունիսի 23-ին Հռոմում ստորագրել են ENI-ի գլխաւոր կառավարիչ Պաոլո Սկարոնին եւ «Գազպրոմի« վարչութեան նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը: Ինչպէս մամլոյ ասուլիսում յայտնել է Սկարոնին, 900-կիլոմետրանոց «Հարաւ-եւրոպական գազատարը» պէտք է անցնի ծովի հատակով 2000 մետր խորության վրայ, հասնի Բուլղարիա, իսկ այնտեղ բաժանուի երկու ճիւղի, որոնցից մէկը կգնա դէպի Իտալիայի հարաւ, իսկ միւսը` Աուստրիա եւ Սլովենիա: Նախագիծը դեռ պէտք է համաձայնեցուի միւս շահագրգիռ երկրների հետ: Բուն շինարարութիւնը, ըստ Սկարոնիի, ծրագրւում է աւարտել երեք տարում: Գործընկերները ծախսերը հաւասարապէս կկիսեն: Յուշագրի ստորագրմանը ներկայ էին Ռուսաստանի արդիւնաբերութեան եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկօն եւ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Պիերլուիջի Բերսանին, որոնք այդ առթիւ հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ: Իտալիայի բնական գազի շուկան մեծութեամբ երրորդն է Եվրոպայում բրիտանական եւ գերմանական շուկաներից յետոյ: Էներգետիկ հաշվեկշռում գազի Իտալիայի մասնաբաժինը կազմում է մօտ մէկ երրորդը, ընդ որում պահանջարկի 86%-ը փակվում է ներմուծման հաշուին: Հիմնական մատակարարներն են Ալժիրը եւ Ռուսաստանը:
  -   Միջազգային