Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեցին Սամբոյի աշխարհի գաւաթի` Ալբերտ Աստախովի յուշամրցաշարին
06-07-2011 16:00:33 | Հայաստան | Սպորտ
Յուլիսի 1-ից 5-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցաւ Սամբոյի աշխարհի գաւաթի փուլերից` Ալբերտ Աստախովի յուշամրցաշարը, որին Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնում էին ստեփանակերտցիներ Մարտին Միրզոյեանը եւ Աշոտ Դանիէլեանը, վերջինս այս տարուայ նախորդ փուլերից երկուսում` Ղազախստանի Ուրալսկ եւ Ռուսաստանի Մոսկուա քաղաքներում կայացած մրցաշարերում նուաճել էր արծաթէ մեդալներ:
Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլոյ հաղորդագրութեան, այս անգամ Սամբոյի եւ ձիւդոյի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ, Աշոտ Դանիէլեանը 82 կգ. քաշային կարգում մարտական սամբոյից գրաւեց 1-ին տեղը` արժանանալով ոսկէ մեդալի, իսկ Մարտին Միրզոյեանը մարզական սամբոյից` բրոնզէ մեդալի (62 կգ. ք/կ):