ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ<br /> ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 8 ՄԱՐԶԻԿՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՒՐՈՊԱՅԻ
ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 22-06-2007 19:18:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 22 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի պատանեկան առաջնութեանը մասնակցելու նպատակով յունիսի 22-ին Հունգարիայի Սիոֆոկ քաղաք մեկնեց Հայաստանի բռնցքամարտի հաւաքականը: Թիմում ընդգրկուած 8 մարզիկներից 4-ը ներկայացնում են Երեւանը, 1-ական բռնցքամարտիկ` Նոր Հաճնը, Առինջը, Գիւմրին եւ Արարատը: Հաւաքականի գլխաւոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար Ֆեդյա Ալեքսանեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում հոյս յայտնեց, որ թիմը առանց մեդալի չի վերադառնայ հայրենիք:
  -   Սպորտ