ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ<br /> ՍՊԱՆՈՒԵԼ Է 25 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ<br />


ԿՈԱԼԻՑԻՈՆ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ
ՍՊԱՆՈՒԵԼ Է 25 ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉ

  • 22-06-2007 16:50:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 22 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հարաւային Հելմանդ նահանգում կոալիցիոն ուժերի իրականացրած գործողութեան արդիւնքում սպանուել են 25 խաղաղ բնակիչներ: Ոստիկանութեան տեղեկութիւնների համաձայն, երէկ գիշեր ռազմաօդային ուժերը Գերշքի շրջանում սխալմամբ ռմբակոծել են խաղաղ բնակիչներին պատկանող 3 տուն: Զոհերի թւում կան 9 կին եւ 3 երեխայ: ՆԱՏՕ-ի անվտանգութեան աջակցման միջազգային ուժերի կողմից (ISAF) դէպքի կապակցութեամբ առայժմ ոչ մի յայտարարութիւն չի հնչել: Յիշեցնենք, որ վերջերս Աֆղանստանում ամերիկայն զինվորները պատահաբար սպանել էին աֆղանստանցի 7 ոստիկանների:
  -   Միջազգային