ԼԱՐԻՋԱՆԻ-ՍՈԼԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ ԼԻՍԱԲՈՆՈՒՄ<br />


ԼԱՐԻՋԱՆԻ-ՍՈԼԱՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ ԼԻՍԱԲՈՆՈՒՄ

  • 20-06-2007 21:50:00   |   |  Միջազգային
ԹԵՀՐԱՆ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի եւ ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի միջեւ հերթական հանդիպումը տեղի կունենայ յունիսի 23-ին Լիսաբոնում: Կողմերը կքննարկեն Իրանի միջուկային ծրագրին առնչուող հարցեր: Ըստ տեղեկութիւնների Իսլամական Հանրապետութեան եւ ԵՄ ներկայացուցիչների միջեւ կշարունակուի հարցերի այն շրջանակի քննարկումը, որը գտնւում էր ուշադրութեան կենտրոնում մադրիդյան բանակցութիւնների ժամանակ: Յիշեցնենք, որ մայիսի 31-ին Մադրիդում կայացած Լարիջանի-Սոլանա հանդիպման ընթացքում կողմերը ձեռք էին բերել պայմանաւորուածութիւն` շարունակել Իրանի միջուկային խնդրի հետ կապուած երկխօսութիւնը:
  -   Միջազգային