ՀՕՖ-Ի «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐՈՎ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ<br /> ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ<br /> ՀԱՅՐԵՆԻՔ<br />


ՀՕՖ-Ի «ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԴԷՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ» ԾՐԱԳՐՈՎ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԷՏՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՊԱՏՄԱԿԱՆ
ՀԱՅՐԵՆԻՔ

  • 15-06-2007 15:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ օգնութեան ֆոնդի (ՀՕՖ) «Ճանապարհորդութիւն դէպի Հայաստան» ծրագրով 23-40 տարեկան ամերիկահայ մասնագէտներից կազմուած 12 հոգանոց հերթական խումբը յունիսի 11-ից տասնօրեայ այցով գտնւում է Հայաստանում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՕՖ-ի մամլոյ քարտուղար Լեւոն Լաճիկեանը, խումբը կայցելի Հայաստանի գեղատեսիլ վայրեր, Լեռնային Ղարաբաղ, ինչպէս նաեւ հանդիպումներ կունենայ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանեանի հետ: Լ.Լաճիկեանը նշեց, որ արդէն 11-րդ տարին իրականացyող ծրագրի շրջանակում Հայաստան են այցելել ընդհանուր առմամբ 280 մասնագէտներ: Ըստ նրա, այս ծրագիրը նպատակ ունի նպաստել Սփիւռքի եւ Հայաստանի երիտասարդ հայ մասնագէտների կապերի ամրապնդմանը: Լ.Լաճիկեանի խօսքերով, այցելութիւնների ընթացքում սփիւռքահայ երիտասարդները ոչ միայն հաղորդակցւում են նախնեաց հողին, այլեւ հնարաւորութիւն ստանում տեղում կողմնորոշուել հայրենիքին գործնական օգնութիւն ցուցաբերելու հարցում:
  -   Հասարակութիւն