ՉԻԼԻՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԻՄՆՈՒԱԾ Է<br /> ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԷ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱՅ<br />


ՉԻԼԻՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԻՄՆՈՒԱԾ Է
ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ, ԱՅԼ ՈՉ ԹԷ ԼՈԲԲԻՆԳԻ ՎՐԱՅ

  • 14-06-2007 20:45:00   | ԱՄՆ  |  Յօդուածներ
Յարութ Սասունեան «Կալիֆոռնիան կուրիեր»-ի հրատարակիչ 1965թ.-ից ի վեր, երբ Ուրուգվայը դարձաւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած առաջին պետութիւնը, չնայած թուրքական կառավարութեան քաղաքական եւ տնտեսական հզօր ճնշմանը` աճում էր այդ օրինակին հետեւող երկրների եւ միջազգային կազմակերպութիւնների թիւը: Ակնյայտ է, որ թուրք պաշտօնեաների պատճառաբանությունները չեն կարողանում գտնել` փորձելու բացատրել իրենց ժողովրդին, թէ ինչուշ են այդքան շատ երկրներ ճանաչում Հայոց Ցեղասպանութիւնը, քանի որ 90 տարի շարունակ թուրքերին ասել են, թէ 1915թ.-ին հայերի հետ ոչինչ չի պատահել: Թուրք ղեկավարների վերջին հնարովի պատճառաբանությունն այն է, թէ «ազդեցիկ հայկական սփիւռքն է» աւելի քան 20 երկրների, Եվրոխորհրդարանին, ՄԱԿ-ին եւ բազմաթիւ այլ կազմակերպություններին ու գիտնականներին ստիպել ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Հաշուի առնելով Թուրքիայի հզօր կարողութիւնները, նրա անդամակցութիւնը Իսլամական երկրների համաժողովին, Եվրախորհրդին եւ ՆԱՏՕ-ին, թուրք պաշտօնեաների կողմից զավեշտալի է ապացուցել, որ իրենց երկիրը աւելի քիչ ազդեցութիւն ունի, քան այդ երկրներից շատերի հայկական փոքրիկ համայնքները: ՆԱՏՕ-ում մեծութեամբ երկրորդ բանակն ունենալով` Թուրքիան մշտապէս պատրաստ է իր հսկայական ուժը տարածել շուրջբոլորը եւ դիմում է բոլոր հնարաւոր միջոցներին` իր կամքը հեռու եւ մօտիկ երկրներին պարտադրելու համար: Ապշեցուցիչ է, որ Թուրքիան նոյնիսկ համարձակվում է սպառնալ եւ շանտաժի ենթարկել Իսրայել պետութեանը եւ աշխարհի միակ գերհզօր տերությանը` Միացեալ Նահանգներին` փորձլով արգելափակել Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը այդ երկրների կողմից: Իրականում Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած երկրներից շատերը շատ փոքր հայկական համայնք ունեն, որոնց վաղուց գերազանցել են թուրք էմիգրանտները, ինչպէս օրինակ Բելգիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Սլովակիայում, Շվեդիայում, Լիտվայում եւ Գերմանիայում: Մէկ այլ վառ օրինակ է Չիլին, որն անցած շաբաթ ճանաչեց Հայոց Ցեղասպանութիւնը` չնայած այն փաստին, որ այդ երկրում ապրող հայերի թիւը չի գերազանցում հազարը: Չիլիի Սենատը միաձայն որոշմամբ կոչ էր արել իր երկրի կառավարութեանը հաւատարիմ մնալ «Փոքրամասնությունների պաշտպանութեան եւ խտրականութեան կանխարգելման ՄԱԿ-ի ենթահանձնաժողովի»1985թ.-ին ընդունած զեկույցին, որը ճանաչում էր Հայոց Ցեղասպանութիւնը: Եթէ ինչպէս թուրքերն են պնդում, ընդամէնը մի բուռ տեղաբնակ հայեր ի վիճակի էին ապահովել Չիլիի Սենատի բոլոր անդամների քվեները, ապա որտեշղ էին թուրքական արտգործնախարարութեան պաշտօնեաներն ու Թուրքիայի դեսպանը: Նրանք պէտք է որ կոմայի մէջ լինէին! Հնարավոշր է, որ թուրք ղեկավարները պարզապէս հրաժարվում են զբաղուել իրենց երկրի արտաքին քաղաքականութեամբ, քանի որ գալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնների հետ կապուած վիճում են իրար հետ: Նախագահի թեկնածու, արտգոծնախարար Աբդուլահ Գիւլը հնարաւոր է ժամանակ չէր ունեցել ուշադրութիւն դարձնել, թէ ինչ էր տեղի ունենում հեռաւոր Չիլիում: Թուրք ժողովուրդը, նրան նախագահ ընտրելու փոխարէն, հնարաւոր է պահանջի նրա եւ Չիլիում Թուրքիայի դեսպանի հրաժարականը: Ապշեցուցիչ է, նոյնիսկ այն բանից յետոյ, երբ մի քանի հայկական լրատուական պարբերականներ քվերակությունից օրեր առաջ յհայտարարեցին, որ Չիլին քննարկում էր Հայոց Ցեղասպանութեան բանաձեւ ընդունելու հարցը, թուրաքական արտգործնախարարությունը եւ Չիլիում նրա դեսպանորդը շարունակում էին մնալ լճացած մի երկրում եւ ոչ մի քալ չէին ձեռնարկում` արգելափակելու դրա ընդունումը: Իհարկէ Չիլիի Սենատում Հայոց Ցեղասպանութեան բանաձեւի միաձայն ընդունումից յետոյ թուրք պաշտօնեաները արթնացան իրենց երկարատեւ կոմայից` արտայայտելով որոշակի հիասթափութիւն. «Մենք կարծում ենք Չիլիի Սենատի բանաձեւը ստուեր կգցի երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների վրայ»,- սպառնալից յայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Չի թւում, թէ թուրք պաշտօնեաները հասկանում են, որ ամէն անգամ սպառնալով փչացնել յարաբերութիւնները այն երկրի հետ, որը նոր է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, իրենց աւելի են մեկուսացնում միջազգային հանրութիւնից: Եթէ այս միտումը շարունակուի, Թուրքիան դուրս կմղուի այն երկրների շարքից, որոնց հետ դիւանագիտական յարաբերութիւններ ունեն: Մինչ թուրք քաղաքական գործիչները ներգրաւած են պայքարի մէջ եւ գալիք ընտրութիւնների հետ կապուած իրար դէմ դատական գործեր են հարուցում, պլան կազմում Հյուսիսայի Իրաքի (Քուրդիաստանի) վրայ ռազմական յարձակման վերաբերեալ, Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւը միաժամանակ մի քանի երկրների` Չինաստանի, Ճապոնիաի եւ Զիմբաբվեի խորհրդարաններին ներկայացնելու յարմար պահ կլինի հայերի համար: Կարեւոր չի, որքան է Թուրքիան սպառնում եւ միլիոնավոր դոլարներ ծախսում արտասահմանի լոբբիստների վրայ, վերջիվերջոյ ճշմարտութիւնը կը հաղթի: Լոբբինգը, լինի այն հայկական կամ թուրքական, կարող է սահմանափակ եւ ժամանակաւոր ազդեցութիւն ունենալ քաղաքական որոշումների մեծ մասի արդիւնքի վրայ: Անհնարար է ընդմիշտ արդարացնել սուտը եւ թաքցնել ճշմարտութիւնը: Ինչպէս յայտնի ասացվածքն է ասում. «Միշտ չես կարող բոլորին հիմարեցնել»:
  -   Յօդուածներ