ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆՆԱ ՄԱՅԻԼԵԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅ<br /> ՀՈԳԵՒՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԳՈՀԱՐՆԵՐԸ<br />


ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆՆԱ ՄԱՅԻԼԵԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀԱՅ
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ԳՈՀԱՐՆԵՐԸ

  • 13-06-2007 16:19:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ից յունիսի 1-ը երգչուհի Աննա Մայիլեանը մասնակցել է Մեքսիկայում կայացած «Օլին կան» ամենամեայ փառատօնին, որտեղ նա ներկայացրել է հայ հոգեւոր երաժշտութիւնը: «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում երգչուհին նշեց, որ իր համար կարեւոր է, որպէսզի աշխարհի տարբեր բեմերում հայ հոգեւոր եւ ժողովրդական երաժշտութիւնը ներկայացուի անաղարտ, բայց նորովի մեկնաբանութեամբ: Յունիսի սկզբներին Ա.Մայիլեանը Հայաստանի տարուայ շրջանակներում համերգներ է ունեցել ֆրանսիական երեք քաղաքներում: Առլ քաղաքի Ազգային պատկերասրահում բացուած «Հնագոյն Հայաստան» ցուցահանդեսին զուգահեռ Ա.Մայիլեանը ներկայացրել է հայ հոգեւոր երաժշտութեան գոհարները: Իսկ Պերուժում երգչուհու համերգին մասնակցել է նաեւ ֆրանսիական յայտնի «Դեբյուսի» քառեակը` կատարելով կոմիտասեան ստեղծագործութիւններ: Ա.Մայիլեանը ներկայումս համագործակցում է իտալական «Պրոմեթեո» լարային քառեակի հետ: Վերջերս Երեւանում կազմակերպուած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երգչուհին եւ քառեակի անդամները հանդէս են եկել կոմիտասեան կատարումներով:
  -   Մշակոյթ