ՅՈՒՆԻՍԻ 12-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐՈՒԱՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ
ՀԱՄԵՐԳ
12-06-2007 19:15:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 12-ին Երեւանի
Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը կկայանայ Ռուսաստանի
օրուան նուիրուած համերգ` Չայկովսկու անուան մրցոյթի դափնեկիր
երաժիշտների մասնակցութեամբ: Ինչպէս նոյն օրուայ ասուլիսում նշեց ՀՀ
մշակոյթի փոխնախարար Կարինէ Խոդիկյանը, համերգը կազմակերպուել է
«ՀՀ մշակոյթի եւ երիտասարդության հարցերի ու ՌԴ մշակոյթի եւ
կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալութեան միջեւ 2007-2009թթ.
համագործակցութեան մասին» ծրագրի շրջանակներում:
Փոխնախարարը յայտնեց նաեւ, որ Հայաստանում Վրաստանի եւ
Վրաստանում Հայաստանի դեսպանատների աջակցութեամբ յունիսի 15-ին
Երեւանի «Առնօ Բաբաջանեան» համերգասրահում համերգով հանդէս կգայ
Կովկասեան կամերային նուագախումբը: Այն գործում է Վրաստանի առաջին
տիկին Սանդրա Սահակաշվիլի-Ռուլոֆսի հովանու ներքոյ: 2005թ.-ին
հիմնադրուած նուագախմբի կազմում ընդգրկուած են հայ, վրացի, ադրբեջանցի
եւ այլազգի 17 երաժիշտներ: Մինչեւ տարեվերջ նուագախումբը
համերգներով հանդէս կգայ նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում,
Բելգիայում, Նիդեռլանդներում եւ Իսպանիայում: