Մինսկում ձերբակալում են բողոքի ակցիաների մասնակիցներին
07-07-2011 01:04:54 | | Միջազգային
Բելառուսի ոստիկանութիւնը Մինսկում սկսել է ձեռբակալել հակակառավարական ցոյցերի մասնակիցներին եւ սահմանափակել է մուտքը հրապարակ, որտեղ պլանաւորել էին հաւաքուել ընդդիմադիրները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղեկատուութեան, ձերբակալուել է սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպուած այսպէս կոչուած «լուռ բողոքի» 100-ից աւելի մասնակից: Ականատեսների վկայութեամբ, ձերբակալուածների շարքում կան նաեւ լրագրողներ:
Նշենք, որ բողոքի ակցիաներ կազմակերպւում են ամէն չորեքշաբթի Բելառուսի տարբեր քաղաքներում: Դրանց մասնակիցները բողոքում են իշխանութեան վարած տնտեսական քաղաքականութեան դէմ: