Բրազիլիայի տրանսպորտի նախարար Ալֆրեդոյ Նասիմենտօն հրաժարական է տուել առաջացած կոռուպցիոն սկանդալի պատճառով: BBC-ի տեղեկացմամբ` տեղական թերթերից մէկը հրապարակել է նիւթեր, ըստ որոնց նա պետական պայմանագրերի կնքման ժամանակ կաշառք է ընդունել:
Նախարարը հերքում է մեղադրանքը: Նա երկրորդ խոշոր պետական պաշտօնեան է, որ լքում է Դիլմայ Ռուսեֆի կառավարութիւնը սկանդալի պատճառով:
Յիշեցնենք, որ մէկ ամիս առաջ հրաժարական է տուել նախագահի աշխատակազմի ղեկավար Անտօնիու Պալոսին, ով համարւում էր պետութեան եւկառավարութեան աջ ձեռքը:
Ընդդիմութիւնը նրան չարաշահումների եւ կասակածելիօրէն արագ հարստանալու մեղադրանք է ներկայացրել: