Դատախազները հրաժարուել են չեղեալ ճանաչել Ստրոսս Կ'անի մեղադրանքները<br />


Դատախազները հրաժարուել են չեղեալ ճանաչել Ստրոսս Կ'անի մեղադրանքները

  • 07-07-2011 08:41:41   |   |  Միջազգային
 Դատախազները, որոնք զբաղւում են Արժոյթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կ'անի գործով, հոիլիսի 6-ին հրաժարուել են նրան անմեղ ճանաչել, հաղորդում է Agence France-Presse-ը: Որոշումն ընդունուել է Ստրոսս Կ'անի փաստաբանի եւ դատախազների հանդիպման արդիւնքում, որը տեղի է ունեցել Մանհեթթենում: Դատախազ Սայրուս Վենսը եւ փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարուել են բարձրաձայնել հանդիպման մանրամասները: Յիշեցնենք, որ Սթրոսս Կանին սեռական ոտնձգութիւնների մեղադրանք է ներկայացուել, սակայն վերջերս պարզ է դարձել, որ կինը, ով մեղադրել է նրան, ստել է: Ըստ այդմ` դատախազները որոշել են քննարկել նրան անմեղ ճանաչելու հնարաւորութիւնը: Յիշեցնենք նաեւ, որ մեղադրող կնոջ փաստաբանները յուլիսի 6-ին դատախազին խնդրել են մերժում ընդունել: Ըստ նրանց` Վենսի մեղքով մամուլում տարածուել են նորութիւններ, որոնք վարկաբեկում են իրենց յաճախորդին: Ստրոսս Կ'անի գործի յաջորդ քննութիւնը նշանակուած է յուլիսի 18-ին:
  -   Միջազգային