ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԻՒՐԸՆԿԱԼԵՑ ԲԵԼԳԻԱՅԻ ԵՎ<br /> ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԻՆ<br />


ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԻՒՐԸՆԿԱԼԵՑ ԲԵԼԳԻԱՅԻ ԵՎ
ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐԻ ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՍԱՆԵՐԻՆ

  • 05-06-2007 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԲՐԻՒՍԷԼ, 5 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 4-ին Բելգիայում ՀՀ դեսպանութիունում տեղի ունեցաւ Հանրապետութեան օրուան նուիրուած ամենամեայ հանդէսը, որին մասնակցում էին Բելգիայի եւ Նիդեռլանդների կիրակնօրեայ հայկական դպրոցների սաները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, այս առիթով դեսպանութիւնը հիւրընկալել էր Ալմելոյից, Լյեժից, Մեխելենից, Ռոտտերդամից, Բրիւսէլից, Անտվերպենից եւ Գենտից ժամանած շուրջ 60 հայ աշակերտների` նրանց ծնողների եւ ուսուցիչների հետ: Միջոցառման ընթացքում հայկական դպրոցների աշակերտները ներկայացրեցին հայկական բանաստեղծութիւններ, երգեր եւ պարային կատարումներ, որոնք ջերմութեամբ ընդունվեցին ներկաների կողմից: Դպրոցներին յանձնուեց Հայոց լեզուի ու գրականութեան, Հայոց պատմութեան դասագրքեր, ինչպէս նաեւ յայտարարուեց Հայոց լեզուի եւ Հայոց Պատմութեան իմացության մրցոյթ, որում յաղթողը կարժանանա ՀՀ դեսպանի մրցանակին: Մրցոյթի արդյուքները կամփոփուեն 2008թ. մայիսի 28-ին:
  -   Հասարակութիւն