ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ «ԵՒՐՕ-2008»-Ի ԽՄԲԱՅԻՆ<br /> ՄՐՑԱՇԱՐԻ ԾՐԱԳՐՈՎ 2:1 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԹԻՄԻՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ «ԵՒՐՕ-2008»-Ի ԽՄԲԱՅԻՆ
ՄՐՑԱՇԱՐԻ ԾՐԱԳՐՈՎ 2:1 ՀԱՇՒՈՎ ՅԱՂԹԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԹԻՄԻՆ

  • 04-06-2007 17:45:00   |   |  Սպորտ
ԱԼՄԱԹԻ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 2-ին Ալմաթիում «Եւրօ-2008»-ի առաջնութեան խմբային մրցաշարի ծրագրով Ղազախստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը հիւրընկալել էր Հայաստանի ընտրանուն: Հանդիպման 1-ին խաղակէսի 31-րդ րոպեին Ռոբերտ Արզումանյանը բացեց հաշիւը: 8 րոպե անց 11 մետրանոց տուգանային հարուածով խաղի հաշիւը կրկնապատկեց Հայաստանի թիմի աւագ Սարգիս Յովսէփեանը: 88-րդ րոպեին տանտերերից Բալտիեւը կրճատեց հաշուի տարբերութիւնը: Հայաստանի հաւաքականը յաղթեց 2:1 հաշւով: Խմբի միւս հանդիպումներում գրանցուել են հետեւեալ արդիւնքները. Ադրբեջան - Լեհաստան` 1:3, Բելգիա - Պորտուգալիա` 1:2 եւ Ֆինլանդիա - Սերբիա` 0:2: Խմբային մրցաշարի առաջատարը Լեհաստանի հաւաքականն է` 19 միաւոր: 14-ական միաւոր են վաստակել Պորտուգալիայի եւ Սերբիայի թիմերը: Հայաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլիստներն ունեն 4-ական միաւոր, բայց գնդակների տարբերութեամբ առջեւում է Հայաստանի հաւաքականը: Յունիսի 6-ին Հայաստանի ազգային հաւաքականը Երեւանում կընդունի Լեհաստանի ընտրանուն:
  -   Սպորտ