«ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ԿԽԱՂԱՐԿԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ<br /> ԵՐԱԽՏԱՎՈՐ ՅԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ<br />


«ՓՅՈՒՆԻԿՆ» ՈՒ «ՄԻԿԱՆ» ԿԽԱՂԱՐԿԵՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ
ԵՐԱԽՏԱՎՈՐ ՅԱԿՈԲ ՏՈՆՈՅԱՆԻ ԱՆՈՒԱՆ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ

  • 25-05-2007 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 27-ի ժամը 19-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենայ ֆուտբոլի սուպերգավաթի 10-րդ խաղարկութիւնը: Պատուաւոր մրցանակի համար կմրցեն 2006թ.-ի չեմպիոն «Փիւնիկը» եւ գաւաթակիր «Միկան»: «Փյունիկն» այս խաղարկութեանը մասնակցում է 8-րդ անգամ, որից 4-ում հասել է յաջողութեան: «Միկան» 4-րդ անգամն է հանդէս գալու եւ 4 անգամ էլ նրա մրցակիցը եղել է «Փիւնիկը»: Երկու թիմերի մասնակցութեամբ սուպերգավաթի 3 նախորդ խաղարկություններում յաղթել է «Փիւնիկը»: 2006թ.-ին յաղթող է ճանաչուել «Միկան»` 3:2 հաշւով յաղթելով նոյն «Փյունիկին»: Նշենք, որ սուպերգավաթի խաղարկությունն առաջին անգամ անցկացուել է 1996թ.-ին: Այն կրում է հայրենական ֆուտբոլի երախտավոր Յակոբ Տոնոյանի անունը:
  -   Սպորտ