ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ԳԵՐՄԱՆԱՑԻ<br /> ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԴԵՆԻՍ ԺԴԱՆՈՎԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ԳԵՐՄԱՆԱՑԻ
ԹԱՎՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԴԵՆԻՍ ԺԴԱՆՈՎԸ

  • 25-05-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական երրորդ փառատոնի շրջանակներում Երեւանում մայիսի 26-ին համերգով հանդէս կգայ գերմանացի թավջութակահար Դենիս Ժդանովը: Ինչպէս մայիսի 25-ին մամլոյ ասուլիսում նշեց երաժիշտը, ինքն արդէն երկրորդ անգամ է Հայաստանում եւ մեծ ուրախութեամբ է մասնակցում այս փառատօնին: «Ինձ համար շատ յաճելի է համերգով ներկայանալ Երեւանում, քանի որ զգում եմ հայ հանդիսատեսի ջերմութիւնն ու լաւ ընդունելությունը. երեւանեան հանդիսատեսն աւելի զգացմունքային է դասական երաժշտութեան, արուեստի նկատմամբ, քան եւրոպական շատ ու շատ երկրների ներկայացուցիչները»,- ասաց Դ.Ժդանովը: Թէեւ առաջիկայ համերգին թավջութակահարը հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից չի կատարելու, այդուհանդերձ մեծապէս հետաքրքրուած է հայ երաժիշտների գործերով, եւ գնահատում է դրանք որպէս դասական արուեստի լաւագոյն նմուշներ: Նշենք, որ Դ.Ժդանովը անցած տարի Ա.Խաչատրեանի անուան երաժշտական միջազգային մրցոյթում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» եւ ժիւրիի յատուկ մրցանակներին: Այժմ նա ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, Լայպցիգի «Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի» երաժշտութեան եւ թատրոնի բարձրագոյն դպրոցի ասպիրանտ է:
  -   Մշակոյթ