ԱՄՆ-Ը, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ, ԻՍՊԱՆԻԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ
ՖՐԱՆՍԻԱՅԻՆ ԲԱՑԱՏՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹԻՒՆԸ
21-05-2007 17:28:00 | | Միջազգային
ՄԱԴՐԻԴ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութեանը Թուրքիայի
անդամակցութեանը սատարող Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ
ԱՄՆ-ը Ֆրանսիային կը բացատրեն Թուրքիայի ռազմավարական
նշանակութիւնը: Այսպիսի յայտարարութիւն է արել Իսպանիայի
արտգործանախարության Եւրամիութեան հետ յարաբերութիւնների հարցերով
պետական քարտուղար Ալբերտօ Նավարոն` Ֆրանսիայի նորընտիր նախագահ
Նիկոլա Սարկոզիի` Թուրքիայի ԵՄ անդամակցութեանը խոչընդոտելու
վերաբերեալ արուած յայտարարութիւնների առնչութեամբ:
Ալբերտօ Նավարոն կարծիք է յայտնել, թէ օր-օրի էլ աւելի է
եվրոպականացվում Թուրքիան. «Ֆրանսիան Եւրոպայի համար ունի կարեւոր
նշանակութիւն, ինչի պատճառով պէտք է հաշուի նստել նրա հետ: Սակայն
Իսպանիան, Անգլիան, Իտալիան եւ ԱՄՆ-ը Ֆրանսիային կը բացատրեն
Թուրքիայի ռազմավարական նշանակությունն ու կարեւորութիւնը: Յուսով
ենք, որ ժամանակի ընթացքում Սարկոզին կփոխի իր տեսակետը»,- ասել է
նա:
Նշենք, որ Իսպանիայի վարչապետ Ժոզէ Լուիս Ռոդրիգես Զապատերոն
մայիսի 31-ին Մադրիդում հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա
Սարկոզիի հետ: