ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԴԵՌԵՒՍ ԲԱԶՄԱԹԻՒ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ
19-05-2007 16:00:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի թանգարանների
տնօրէնների նախաձեռնութեամբ արդէն երրորդ անգամ կազմակերպւող
«Թանգարանային գիշեր» ակցիային միանում են նաեւ Հայաստանի
թանգարանները: Այս մասին մայիսի 19-ին «Ուրբաթ» ակումբում կայացած
հանդիպմանը յայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրէն Փարավոն
Միրզոեանը: Ըստ նրա, եւրոպական ամենահարուստ մշակոյթային
աւանդոյթներ ունեցող այս երկիրը նպատակ ունի այդ ակցիայով
համախմբել աշխարհի բոլոր թանգարանները` մէկ գիշեր նվիրելով
բացառապէս մշակոյթային միջոցառումներին. ակցիային միացած բոլոր
թանգարանները մայիսի 19-ին ամբողջ գիշեր բաց կլինեն.
կկազմակերպուեն բազմաբնոյթ մշակոյթային միջոցառումներ, ազգային
աւանդական ծիսակարգային ներկայացումներ, համերգներ,
կինոցուցադրություններ:
Ինչպէս նշեց Փ.Միրզոեանը, պատկերասարահները եւ թանգարանները
ներկայացնում են երկրի դէմքը: Ըստ նրա, այս կամ այն երկրի մասին
զբոսաշրջիկների առաջին տպավորությունները ձեւաւորւում են հենց
թանգարաններից:
Փ.Միրզոեանի խօսքերով, թանգարանները կարիք ունեն մշատական
հոգածության, պետական աջակցութեան. «Իմ գնահատմամբ, արդէն որոշ
չափով լաւացել է մեր թանգարանների վիճակը, եւ ես հոյս ունեմ, որ
առաջիկայում դրանց նկատմամբ ուշադրութիւնն աւելի կմեծանա»:
Հանդիպմանը ներկայ Դ.Դեմիրճեանի տուն-թանգարանի վարիչ Կարինէ
Ռաֆայելեանը նշեց, որ իրենց թանգարանը թեպետ Չարենցի անուան
գրականութեան եւ արուեստի թանգարանի մասնաճիւղն է, սակայն նույնպես
կարիք ունի աջակցութեան: Նշենք, որ այս տարի լրանում է
տուն-թանգարանի ստեղծման 30 եւ Դ.Դեմիրճեանի 130-ամեակները:
«Մենք մեր ուժերով պատրաստուել են այս հոբելայանական տարուան.
դպրոցականների հետ բեմադրել ենք «Վարդանանք»-ը, իսկ աւելի ուշ
կկազմակերպուի նաեւ գիտաժողով` նուիրուած գրողի ստեղծագործական
ժառանգութեանը: Սակայն այս ամէնը շատ քիչ է: 1977 թուականից չեն
փոխվել թանգարանի ցուցափեղկերը, եւ մենք չենք կարողանում նոր
ցուցադրություն կազմակերպել»,- ընդգծեց Կ.Ռաֆայելեանը: