ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկի
նախագահ Պոլ Վուլֆովիցը յայտարարել է իր հրաժարականի մասին:
Վաղաժամկէտ հրաժարականի համար պատճառ դարձաւ ՀԲ նախագահի
անուան հետ կապուած այն սկանդալային պատմութիւնը, համաձայն որի,
վերջինս անհիմն կերպով բարձրացրել էր իր ընկերուհու` ՀԲ
աշխատակցուհի Շահա Ռզայի աշխատավարձը, մինչդեռ նա պէտք է
ենթականերին իր կարծիքը յայտներ Շ. Ռզայի աշխատանքային հնարաւոր
առաջխաղացման մասին, այլ ոչ թէ ամէն ինչ անձամբ որոշեր: Վուլֆովիցի
կողմից այդ քայլը ընդունուել է որպէս բանկի կանոնների եւ իր
պայմանագրի կէտերի խախտում:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ընդունել է Պոլ Վուլֆովիցի
հրաժարականը եւ հոյս յայտնել, որ նա կշարունակի աշխատել ՀԲ-ում:
Պոլ Վուլֆովիցը, որը ՀԲ նախագահի պաշտօնը ստանձնել էր 2005թ.` մինչ
այդ աշխատելով որպէս ԱՄՆ պաշտպանութեան փոխնախարար, իր պաշտօնից
կհեռանայ յունիսի 30-ին: