ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ<br /> ՈՒՂԵՐՁ ԵՆ ՅՂԵԼ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ<br />


ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ, ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՄԱՏԵՂ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ
ՈՒՂԵՐՁ ԵՆ ՅՂԵԼ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ ՄԱՀՈՒԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹԵԱՄԲ

  • 18-05-2007 16:00:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծանուն երգչուհի Գոհար Գասպարեանի մահուան կապակցութեամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասեանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուկյանը եւ ԼՂՀ վարչապետ Անուշաւան Դանիյելյանը հանդէս են եկել համատեղ ցավակցական ուղերձով: Ուղերձում ասուած է. «Խորը կսկիծով տեղեկացանք մեծանուն երգչուհու` Գոհար Գասպարեանի մահուան մասին: Անգնահատելի է Գոհար Գասպարեանի աւանդը հայ երգարվեստի կայացման ու զարգացման, համաշխարհային մշակոյթի գանձարանում նրա արժանավոր տեղի ու դերի ամրապնդման գործում: «Հայաստանի սոխակի» վախճանն անդառնալի կորուստ է համայն հայութեան, այդ թւում` արցախցիներիս համար: ԼՂՀ ժողովրդի անունից վշտակցութիւն ենք յայտնում անմոռանալի երգչուհու ընտանիքի անդամներին, Գոհար Գասպարեանի անզուգական կատարումների բազմահազար երկրպագուներին, մաղթում հոգու արիութիւն ու համբերութիւն»:
  -   Մշակոյթ