ԸՍՏ ՌՈՒԲԷՆ ԲԱԲԱՅԵԱՆԻ, ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ<br /> ՊԷՏՔ Է ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՆԵԼ<br />


ԸՍՏ ՌՈՒԲԷՆ ԲԱԲԱՅԵԱՆԻ, ՄՇԱԿՈՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ
ՊԷՏՔ Է ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆԱՑՆԵԼ

  • 15-05-2007 19:20:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Խորապէս համոզուած ենք, որ մշակոյթը Հայաստանում պէտք է լինի ապակուսակցականացուած: Ունենալով վերջին տարիների փորձը, երբ մշակոյթի նախարարները ինչ-ինչ պատճառներով սրընթաց արագութեամբ փոխարինում էին մէկը միւսին` չհասցնելով ոչ նախաձեռնել, ոչ էլ իրականացնել ստրատեգիական որեւէ լուրջ ծրագիր, ինչի հետեւանքով ամբողջ կառոյցը դոփում է տեղում եւ անմասնակից է մնում բարեփոխումներին, առաջարկում ենք Պաշտպանութեան եւ Արտաքին գործերի նախարարութիւնների օրիանակով Մշակոյթի նախարարութիւնը նույնպես ապակուսակցականացնել»: Այս մասին ասուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին «Ազգային թատերական ստեղծագործական միաւորման» նախագահ Ռուբէն Բաբայեանի տրամադրած հաղորդագրութիւնում: Ըստ նրա, կազմակերպութիւնը պատրաստւում է այդ հարցով դիմել ՀՀ նոր կառավարութեանը:
  -   Մշակոյթ