ԲԱՑԱՅԱՅՏՈՒԵԼ Է 19-ԱՄԵԱՅ ՄԵՐԻ ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ<br />


ԲԱՑԱՅԱՅՏՈՒԵԼ Է 19-ԱՄԵԱՅ ՄԵՐԻ ՄԱԹԵՒՈՍԵԱՆԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

  • 14-05-2007 19:25:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Աւան եւ Նոր Նորք համայնքների դատախազութեան քննչական գործողութիւնների արդիւնքում բացայայտուել է 1988թ. ծնուած Մերի Մաթեւոսեանի սպանութիւնը, որը տեղի է ունեցել մայիսի 12-ին: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ գլխաւոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տրուզյանը: Ըստ ոստիկանութեան հաղորդագրութեան, տուժածը յայտնաբերուել էր «ձեռքերն ու ոտքերը կանացի սինթետիկ զուգագուլպայով կապած վիճակում` պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում դանակի 16 հարուածի հետքերով»: Հղի կնոջ սպանութիւնը մեղսագրւում է տուժածի հարեւանուհուն, որը նույնպես գտնւում է յղիութեան 7-րդ ամսում: Այդ իսկ պատճառով նախաքննական մարմինը ձեռնպահ է մնում նրա անունը, ինչպէս նաեւ գործի որոշ այլ մանրամասներ յայտնելուց:
  -   Հասարակութիւն