5,6 բալանոց երկրաշարժ Ֆուկուսիմայում


5,6 բալանոց երկրաշարժ Ֆուկուսիմայում

  • 08-07-2011 07:21:12   |   |  Միջազգային
 5,6 բալ ուժգնութեամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոնսիւ Կղզում գտնուող Ֆուկուսիմայ պրեֆեկտուրայում, տեղեկացնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայութեան կայքը: Երկրաշարժը տեղի է ունեցել այս գիշեր` տեղական ժանակով 03.35-ին (Երեւանի ժանակով` 23:35-ին): Կենտրոնը գտնուել է 45 կմ խորութեան վրա, էպիկենտրոնը` Իւակի քաղաքից 20 կմ դէպի հարաւ: Աւերածութիւնների եւ տուժածների մասին տեղեկութիւններ դեռեւս չեն հաղորդւում: Յիշեցնենք, որ այս տարուայ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած 9 բալանոց երկրաշարժը խլել է 15 հազ. մարդու կեանք եւ խաթարել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի աշխատանքը:
  -   Միջազգային