Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ինքնասպանութիւնների թիւը Եւրոպայում մեծացել է


Ֆինանսական ճգնաժամի հետեւանքով ինքնասպանութիւնների թիւը Եւրոպայում մեծացել է

  • 08-07-2011 07:56:25   | Հայաստան  |  Միջազգային
 2008թ.-ի համաշխարհային ճգնաժամից սկսած Եւրոպայում մեծացել է ինքնասպանութիւնների թիւը, պնդում են հետազօտողները: Բրիտանական «Լանցետ» բժշկական ամսագրի տուեալներով` ինքնասպանութիւն գործելու մտքերը աւելի շատ տարածուել են այն եւրոպական երկրներում, որոնց տնտեսութիւնը առաւել շատ է տուժել համաշխարհային ճգնաժամից: Այսպիսով, 2008թ.-ին Յունաստանում ինքնասպանութիւնների թիւը աճել է 17%-ով, իսկ Իռլանդիայում` 13%-ով: Սակայն յստակ թիւ կեանքից հեռացած մարդկանց վերաբերեալ հետազօտողները չեն կարող ասել ոչ բաւարար տեղեկութիւնների պատճառով:
  -   Միջազգային