Տեխասի Հանթսուիլ բանտում մահացու ներարկման միջոցով ի կատար է ածուել Մեքսիկայի 38-ամեայ բնակիչ Ումբերտոյ Գարսիայի մահուան դատավճիռը: BBC-ի հաղորդմամբ` աւելի վաղ ԱՄՆ-ի գերագոյն դատարանը եւ Տեխասի նահանգապետը մերժել են ներում ստանալու նրա խնդրանքները:
Յատկանշական է, որ Գերագոյն դատարանը ուշադրութիւն չի դարձրել Սպիտակ տան կարծիքին. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտավախութիւն է յայտնել, որ, մահուան դատավճիռ ընդունելով, ԱՄՆ-ը խախտում է միջազգային համաձայնութիւնները:
Նշենք, որ Գարսիան մահուան է դատապարտուել 1994 թ.-ին 16-ամեայ աղջկան բռնաբարելու եւ ասֆալտի կտորով նրան մահացու հարուած հասցնելու պատճառով: