Մեդուզաների պատճառով փակուել է Իսրայէլի էլեկտրակայանը
08-07-2011 08:50:56 | | Միջազգային
Իսրայէլի Հադերայ քաղաքի մօտակայքում Միջերկրական ծովի ափին գտնուոող «Օրոթ Ռաբին» (Orot Rabin) էլեկտրակայանը փակուել է, քանի որ մեդուզաները արգելափակել են հովացման համակարգը: Կայանի աշխատակիցները ստիպուած են եղել մեդուզաներին հեռացրել ֆիլտրերից:
Ըստ lenta.ru-ի, էլեկտրակայանի օպերատորը զգուշացրել է, որ մեդուզաները սպառնում են մի շարք քաղաքների էլետրամատակարարմանը:
Նշենք, որ յունիսի 24-ին մեդուզաները արգելափակել են նաեւ Ճապոնական «Սիմանէ» («Shimane») ատոմակայանի հովացման համակարգը:
Մասնագէտների կարծիքով` մեդուզաների աճը կարող է պայմանաւորուած լինել եղանակային փոփոխութիւնների հետ: