«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ<br /> ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՆՈՐՈԳՒՈՒՄ Է «ՆՈՐՔ» ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԷՆՔԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ՆՈՐՈԳՒՈՒՄ Է «ՆՈՐՔ» ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԷՆՔԸ

  • 08-05-2007 19:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Բրազիլիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ նորոգւում է Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիւանդանոցի երկրորդ մասնաշէնքը: Մինչեւ տարեվերջ նախատեսւում է շահագործման յանձնել մասնաշէնքի երկրորդ եւ երրորդ հարկերը, վերակառուցել տանիքը, կառուցել կաթսայատուն եւ ջեռուցման համակարգ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին հիմնադրամի Հասարակայնութեան հետ կապերի բաժնից, այդ մասնաշէնքում գործող լաբորատորիաներն ու բաժանմունքները տարեկան սպասարկում են մօտ 3000 հիւանդի: Հիւանդանոցի տնօրէն, ՀՀ գլխաւոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյեանը նշել է, որ հիմնադրամի շարունակական աջակցութեան շնորհիւ 1956թ.-ին կառուցոուած հիւանդանոցում սպասարկումը կը համապատասխանի ժամանակակից պահանջներին: Ըստ նրա, դա շատ կարեւոր է հանրապետութեան միակ ինֆեկցիոն հիւանդանոցի համար, որը տարեկան է սպասարկում մօտ 5000 քաղաքացու:
  -   Հասարակութիւն