Իտալիայի 74-ամեայ վարչապետը կարող է սեքսով զբաղուել աւելի յաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը, ասում նրա բժիշկը


Իտալիայի 74-ամեայ վարչապետը կարող է սեքսով զբաղուել աւելի յաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը, ասում նրա բժիշկը

  • 08-07-2011 12:35:51   |   |  Միջազգային

Իտալիայի վարչապետ Սիլուիոյ Բեռլուսկոնիի անձնական բժիշկ Ումբերտոյ Սկապանիի կարծիքով, 74-ամեայ վարչապետին անհրաժեշտ է հանգստանալ եւ գոնէ մէկ օր անցկացնել առանց սեքսի: Ըստ իտալական «Novella 2000» հանդէսի, բժիշկը գտնում է, որ իր առողջութիւնը պահպանելու համար Իտալիայի կառավարութեան ղեկավարը պէտք է ինտիմ կապի մէջ մտնի շաբաթը 6 անգամ: Ումբերտոյ Սկապանիի խօսքերով, Բեռլուսկոնին, ով վերջերս շագանակագեղձի չարորակ ուռուցքի վիրահատութիւն է տարել, իր տարիքի համար հիանալի վիճակում է եւ այժմ կարող է իրեն թոյլ տալ սեքսով զբաղուել աւելի յաճախ, քան իր տարեկիցների մեծ մասը:
  -   Միջազգային