ԲԱՔՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԵԼ Է<br /> ՔԱՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ<br />


ԲԱՔՒՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՍՏՈՐԱԳՐՈՒԵԼ Է
ՔԱՌԱԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

  • 07-05-2007 17:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարզական պատուիրակութեան մայիսի 4-6-ին Բաքու կատարած այցի ընթացքում Միջազգային օլիմպիական կոմիտէի (ՄՕԿ), Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԼԱ) ներկայացուցիչների եւ Ադրբեջանի սպորտի ղեկավարների հետ քննարկուել է Բաքւում սեպտեմբերին անցկացուելիք աշխարհի առաջնութեանը Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի հաւաքականների մասնակցութեան հարցը: Հայկական կողմը առաջադրել է մի շարք հարցեր` կապուած հայ մարզիկների մուտքի վիզաների, ՀՀ ազգային դրոշը բարձրացնելու, օրհներգի կատարման, Հայաստանի հետ հեռախոսակապ ստեղծելու եւ պատուիրակութեան անդամների անվտանգութեան ապահովման հետ: Ինչպէս նշուեց մայիսի 7-ին ՀՀ Սպորտպետկոմում հրաւիրուած ասուլիսում, ադրբեջանական կողմը համապատասխան երաշխիքներ է տուել: Ստորագրուել է քառակողմ` Հայաստան-Ադրբեջան-ՄՕԿ-ՖԻԼԱ, պայմանագիր: ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայէլ Մարտինետին խոստացել է, որ ամէն բանից անկախ Հայաստանի ըմբիշներին կը թոյլատրեն մասնակցելու նախաօլիմպիական վարկանիշային 3 մրցաշարերին: Յիշեցնենք, որ հայկական պատուիրակութեան կազմում Բաքու էին մեկնել ՀՀ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտէի նախագահի տեղակալ, ՀԱՕԿ-ի գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանը, ՀԱՕԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Ստեփանեանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակեանը:
  -   Սպորտ