ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ<br />


ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՑՈՒԵՑ ԵՒՐՈՊԱԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԻ ԵՎ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

  • 03-05-2007 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի պետական համալսարանում մայիսի 3-ին բացուեց Եւրոպական իրաւունքի եւ ինտեգրման կենտրոնը, որին ներկայ էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսեանը, Հայաստանում Եվրահնձնաժողովի պատուիրակութեան ղեկավար Պեր Էկլունդը, դեսպաններ, նախարարներ: Եւրամիութեան աջակցութեամբ եւ ֆինանսավորմամբ հիմնուած այս կենտրոնը, որի ստեղծմանը յատկացուել է 1 մլն եւրօ, ներկայումս զբաղւում է ԵՄ-ի մասին հանրային իրազեկման հարցերով եւ համագործակցում է բուհի իրաւաբանական ֆակուլտետի հետ: Առաջիկայում կենտրոնի նախաձեռնութեամբ կտպագրուեն ԵՄ իրաւունքի, ԵՄ ինտեգրման եւ ԵՄ-Հայաստան յարաբերութիւնների հիմնախնդիրներին նուիրուած պարբերական, ինչպէս նաեւ ԵՄ իրաւական, տնտեսական եւ քաղաքական խնդիրներին նուիրուած գրքոյկ: Միաժամանակ, կենտրոնը անցկացնում է փորձնակների (ստաժորների) ծրագիր, որը նպատակ ունի ներգրաւել իրաւաբանական, միջազգային հարբերությունների, տնտեսագիտութեան եւ ռոմանո-գերմանական ֆակուլտետների ուսանողներին Եւրամիութեանը եւ Եւրոպային առնչուող տարբեր խնդիրների ուսումնասիրութեան մէջ: Բացի այդ, կենտրոնը նախաձեռնում է ունենալ ռեսուրս կենտրոն` 2000 միաւոր գրքային ֆոնդով գրադարանով:
  -   Հասարակութիւն