ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ԻՏԱԼԱԿԱՆ<br /> «ՊՐՈՄԵՏԵՈ» ԻՏԱԼԱԿԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌԵԱԿԸ<br />


ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԵՐԳՈՎ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՅ ԻՏԱԼԱԿԱՆ
«ՊՐՈՄԵՏԵՈ» ԻՏԱԼԱԿԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌԵԱԿԸ

  • 01-05-2007 20:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական երրորդ փառատոնի շրջանակում մայիսի 2-ին Երեւանում կկայանայ իտալական «Պրոմետեո» լարային քառեակի եւ երգչուհի Աննա Մայիլյանի համատեղ համերգը: Հայաստանում առաջին անգամ ելոյթ ունեցող քառեակը կներկայացնի Հայդնի, Բրամսի, Մենդելսոնի, Շոսսոնի, Բարտոկի, ինչպէս նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից: «Պրոմետեո» քառյակն առաջին անգամ է հանդէս գալու հայ հանդիսատեսի առջեւ, եւ հոյս ունենք, որ կգնահատուի ու կսիրվի հայերի կողմից»,- նշեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազօր դեսպանի առաջին քարտուղար Ռոբերտո Նոչելլան: Ա. Մայիլյանի խօսքերով, մօտ 10 տարի է ինքը համագործակցում է այս քառեակի հետ: Երգչուհին անցած տարի Միլանի մերձակայ քաղաքներից մէկում «Պրոմետեո»-ի հետ հադես է եկել Կոմիտասի ստեղծագործություններից կազմուած ընդգրկուն ծրագրով, որը մեծ խանդավառութեամբ եւ ջերմութեամբ է ընդունուել իտալացի հանդիսատեսի կողմից: Ըստ քառեակի անդամ Ալդո Կամպանյարիի, հայաստանեան համերգի հրաւէրը մեծ սիրով է ընդունուել, քանի որ ցանկութիւն կար ծանօթանալու Կոմիտասի հայրենիքին: «Մենք Հայաստանը ճանաչում ենք առաջին հերթին երաժշտութեան միջոցով, ինչպէս նաեւ հայազգի մեր գործընկերների ներկայացմամբ»,- ասաց նա: Նշուեց նաեւ, որ Իտալիայում առաջիկայում կանցկացուի «Պրոմետեո» քառեակի փառատոն, որին կմասնակցեն քառեակի հետ համագործակցած գրեթէ բոլոր երաժիշտները, այդ թւում նաեւ` Ա.Մայիլեանը:
  -   Մշակոյթ