ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԻՈՍԻՖ<br /> ԿՈԲԶՈՆԻ ՀԱՄԵՐԳԸ<br />


ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՅ ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԻՈՍԻՖ
ԿՈԲԶՈՆԻ ՀԱՄԵՐԳԸ

  • 01-05-2007 16:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 1-ին կկայանայ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնի մենահամերգը` նուիրուած երգչի 70-ամեակին: Ինչպէս լրագրողների հետ հանդիպմանը յայտնեց Ի.Կոբզոնը, ինքը մինչեւ տարեվերջ յոբելեանական համերգաշարով հանդէս կգայ նախկին խորհրդային երկրներում: Ի. Կոբզոնի խօսքերով, իր արուեստը միշտ էլ բարձր է գնահատուել հայ ժողովրդի, մասնաւորապէս, բարձրաստիճան պաշտօնեաների եւ ՀՀ ներկայիս նախագահի կողմից: Այդ իսկ պատճառով, ըստ Ի.Կոբզոնի, ինքը Հայաստանում համերգներ ունենալու առիթը երբեք բաց չի թողնում: «Հայաստանի հետ կապուած եմ ամբողջ հոգով: Ինձ համար մեծ պատիւ է համերգներ ունենալ Երեւանում եւ երգել այն բեմում, որտեղ ժամանակին ելոյթ են ունեցել այնպիսի հանրաճանաչ մարդիկ, ինչպիսիք են Արամ Խաչատրեանը, Առնօ Բաբաջանեանը, Ալեքսանդր Հեքիմյանը, Դավիթ Թուխմանովը»,- նշեց Ի.Կոբզոնը: Յոբելեանական համերգին, ըստ նրա, կհնչեն հին ու նոր երգեր: Կոբզոնի խօսքերով, ինքն ուրախ է մայիսի 1-ը` Աշխատաւորների համերաշխութեան միջազգային տոնը, նշել Երեւանում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստը նշեց, որ ինքը հետեւում է Հայաստանում կատարւող բոլոր իրադարձութիւններին, որոնք ոչ միշտ են իրեն ուրախացնում: Այդուհանդերձ, ըստ Ի.Կոբզոնի, հայերը իւրայատուկ ազգ են եւ կարողանում են յաղթահարել բոլոր դժուարութիւնները: «Այսօր Հայաստանն ապրում է արժանավայել կեանքով: Եվ վստահ եմ, որ խորհրդարանական ժողովրդավարական ընտրութիւններ անցկացնելու ՀՀ նախագահի ցանկութիւնը նույնպես իրականութիւն կդառնայ»,- ընդգծեց արտիստը: Իսկ այն հարցին, թէ ինքը որ կուսակցութեանը կամ անհատին է աջակցելու, Ի.Կոբզոնը պատասխանեց. «Ես իրաւունք չունեմ այլ երկրի քաղաքական իրավիճակի գնահատականը տալ, կամ էլ ասել, թէ ում եմ աջակցում: Միայն կասեմ, որ համակրում եմ Հայաստանի նախագահին»: Անդրադառնալով հայ-ռուսական յարաբերութիւններին, երգիչը նշեց, որ Հայաստանը երբեք չի դավաճանել Ռուսաստանին: Նա վստահ է, որ բարիդրացիական հարաբերություները յետագայում նույնպես կշարունակուեն, ինչը, սակայն, առաջին հերթին կախուած է երիտասարդ սերնդից: Ի.Կոբզոնը ցավով նշեց, որ Ռուսաստանի երիտասարդությունն աստիճանաբար կործանւում է, քանի որ տարուած է թմրանյութերով, ալկոհոլով, եւ պէտք է անյապաղ միջոցներ ձեռնարկել` երիտասարդներին այդ չարիքից յետ պահելու ուղղութեամբ:
  -   Մշակոյթ