Քաղաքացիական ծառայութեան համակարգում թափուր պաշտօնների զբաղեցման մրցոյթ է յայտարարուել<br />


Քաղաքացիական ծառայութեան համակարգում թափուր պաշտօնների զբաղեցման մրցոյթ է յայտարարուել

  • 08-07-2011 16:04:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2011թ. առաջին վեց ամիսներին քաղաքացիական ծառայութեան համակարգում ընդգրկուած պետական 44 մարմիններում ընդհանուր առմամբ 188 թափուր պաշտօնների զբաղեցման մրցոյթ է յայտարարուել, որոնց դիմել է 702 քաղաքացի: Դիմորդներ չլինելու պատճառով չի կայացել յայտարարուած 18 մրցոյթ, իսկ 25 մրցոյթներում յաղթողներ չէն գրանցուել: Հաշուետու ժամանակահատուածում ամենաշատ թափուր պաշտօնների զբաղեցման մրցոյթներ յայտարարուել էն ՀՀ Կառավարութեանն առընթեր անշարժ գոյքի կ'ադաստրի պետական կոմիտէի (թուով 35) եւ ՀՀ ֆինանսների նախարարութեան (թուով 28) աշխատակազմերում: Քաղաքացիների կողմից մրցոյթների մասնակցութեան ամենաբարձր ցուցանիշները եւս գրանցուել էն վերոնշեալ մարմիններում: Այս տարուայ ընթացքում արձանագրուել է քաղաքացիների եւ մրցութային յանձնաժողովների կողմից մրցոյթների արդիւնքներն առանձին մասնակիցների մասով բողոքարկելու 4 դէպք, որոնցից ՀՀ քաղաքացիական ծառայութեան խորհուրդը բաւարարել է մէկը: 2011-ից մրցոյթներ չէն անցկացւում քաղաքացիական ծառայութեան կրտսեր թափուր պաշտօնների զբաղեցման համար: Փոխարէնը այդ պաշտօնները համալրւում էն հաւաստագրերով, որոնք քաղաքացիներին տրւում էն համապատասխան թեստաւորման արդիւնքների հիման վրայ: Առաջին երկու փուլերին թեստաւորման արդիւնքում հաւաստագիր է ստացել 540 քաղաքացի: Նրանցից 104-ն արդէն նշանակուել էն տարբեր մարմինների աշխատակազմերի կրտսեր պաշտօններում: Յունիսի 29-ին աւարտուեց նաեւ այս տարուայ հաւաստագրման երրորդ փուլին մասնակցութեան յայտերի ընդունման ժամկէտը: Թեստաւորմանը մասնակցելու համար փասատթղթեր է ներկայացրել ընդհանուր առմամբ 513 քաղաքացի: Ըստ ՀՀ Քաղ.ծառ. խորհուրդի մամլոյ քաղտուղարի մամլոյ հաղորդագրութեան, հերթական թեստաւորումը սկսուելու է յուլիսի 18-ից:
  -   Մամլո հաղորդագրություն